ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ակնհայտ է, որ մեր երկիրը մտել է լուրջ փորձությունների շրջան. իրար հետ դժվար ճանապարհ ենք անցնելու

Ակնհայտ է, որ մեր երկիրը մտել է լուրջ փորձությունների շրջան. իրար հետ դժվար ճանապարհ ենք անցնելու
10.05.2026 | 13:50

Թող արտառոց չհնչի, բայց հավաքական ընդդիմադիր դաշտը մի տարօրինակ խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները, նրա քաղաքական հայացքները կիսող նախարարները, սովորական մարդիկ քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները։

Շատերը չեն էլ խորանում, թե ինչ է ասում իրենց առաջնորդը։ Իսկ նա ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը։ Ու առաջնորդում է նոր աղետի։

Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները, որ վաղը չասեն «մենք չգիտեինք, մենք ո՞վ էինք այդ համակարգում, մենք հրաման կատարող էինք, մենք ենթակա մարդ էինք » և այլն, և այլն։

Եթե իրականում լսում են, գիտակցում են ու այդքանից հետո շարունակում են կանգնել նրա կողքին, մնալ նրա ցուցակներում կամ իրենց պաշտոններին ու նաև շարունակում են ծափ տալ, նշանակում է՝ կիսում են նրա հետ ամբողջ պատասխանատվությունը։ Ակնհայտ է, որ մեր երկիրը մտել է լուրջ փորձությունների շրջան, իրար հետ դժվար ճանապարհ ենք անցնելու, և շատ կարևոր են անհատական ու թիմային հստակությունները։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6207

Մեկնաբանություններ